Էջմիածին քաղաքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Մ. Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցը նախատեսվում է վերակառուցել: Վերակառուցման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը տեղի կունենա ս.թ. մարտի 5-ին, ժամը 11:00-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում:
Էջմիածնում գործող 8 մանկապարտեզներից լոկալ ջեռուցմամբ ապահովված չէին միայն այս 2 մանկապարտեզները: Ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցվող այս մանկապարտեզները դժվարություններ էին ունենում: Այսուհետ այդ խնդիրներն անցյալում կմնան: Տեղադրված համակարգերով կապահովվի մանկապարտեզների ամբողջական ջեռուցումը:
Սպանդարյան փողոցում ընթանում են ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ՝ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությամբ: Հիմնանորոգումն իրականացվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ: