Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
22-11-2012, 13:14

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ



Էջմիածնի քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է` սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան այս ամիսներին ապահովում է վառելափայտով: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս սոցիալապես անապահով ընտանիքնրի ցուցակագրում է կատարվել, որի շրջանակներում էլ սկսվել է վառելափայտի բաշխումը: Վառելափայտի բաշխումը կշարունակվի մինչեւ հունվար ամիսը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ այստեղ մոտ 7 մլն. դրամի վառելափայտ է ձեռք բերվել բնակիչներին հատկացնելու համար:
մանրամասն »

24-09-2012, 11:23

ԸԴՀԱՆՈՒՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ



Սոցիալական բնագավառում քաղաքապետարանը՝

ընդհանուր, սոցիալական և առողջապահության բաժնի միջոցով իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության ծրագիր:

Սոցիալական պայմանների ուսումնասիրության նպատակով կատարվում են տնային այցելություններ և համապատասխան մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա տրամադրվում է տարատեսակ օգնություն:

Քաղաքապետարանի կողմից իրականացվում են անապահով ընտանիքների բնակարանների գազիֆիկացման ֆինանսավորման և գազի վառարանների տրամադրման ծրագրեր:

Ամեն տարի ձմռանը վառելափայտ է հատկացվում բազմաթիվ անապահով ընտանիքների:

Վատառողջ քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն վճարել բուժման կամ դեղորայքի համար, քաղաքապետարանը տրամադրում է օգնություն` համապատասխան բուժհիմնարկի կողմից տրված և հաստատված տեղեկանքների հիման վրա:

Քաղաքապետարանը օժանդակում է ուսման բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսման վարձերի վճարման օգնության հարցում:

Մշակվում են համապատասխան ծրագրեր վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծերանոցին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր էջմիածնեցու աջակցության համար:

Սոցիալապես անապահով խավը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության ներքո:

Պարբերաբար մշակվում և իրագործվում են տարբեր սոցիալական ծրագրեր:
մանրամասն »