Արցախյան ազատամարտի ժամանակ շատերը գիտակցաբար մահվանն ընդառաջ գնացին` կամավոր ընտրելով պատերազմի դաշտում պայքարի ուղին: Քաջարի զինվորներից շատերն ընկան հայրենիքի համար, շատերը հաղթանակած վերադարձան հարազատների մոտ:
Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքն ամեն տարի՝ Ամանորի նախաշեմին սոցիալապես անապահով ընտանիքներին, զոհված ազատամարտիկների այրիներին կամ մայրերին եւ հաշմանդամներին օգնության ձեռք է մեկնում: