Էջմիածնի Անմար կրակ հուշահամալիրը բազմամարդ էր: Քաղաքապետին կից ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ներկաները համախմբվել էին առաջնագծի հայ մարտիկներին աջակցելու նպատակի շուրջ:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեության անքակտելի մաս է բարեգործությունը: Ողջ տարվա ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք է մեկնում հազարավոր ընտանիքների, աջակցություն է ցուցաբերում մշակութային օջախներին եւ հասարակական կազմակերպություններին: