«Մեր տունը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ Կոմիտասի անվան մշակույթի պալատում բարեգործական համերգ անցկացվեց` մի քանի օր առաջ 5 անչափահաս երեխաների հետ Էջմիծնում ապաստան գտած 30-ամյա Մարինային օգնելու համար:
Աշխատանքային եւ սոցիալական միջավայրերի, դրանցում գործածվող տեխնոլոգիաների հաճախակի փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ եւ հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման։
Էջմիածնի հիվանդանոցը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ համալրվեց գաստրոսկոպիայի սարքով: Հիվանդանոցի նախկին սարքը ամիսներ առաջ շարքից դուրս էր եկել եւ այլեւս օգտագործման ենթակա չէր: Դիմող հիվանդներին էլ ցավով տեղեկացնում էին, որ ախտորոշում անելն անհնար է` սարքի բացակայության պատճառով:
Էջմիածնի քաղաքապետարանը, սոցիալապես անապահով քաղաքացիների հոգսը փոքր-ինչ մեղմելու համար, ձմռան ամիսներին նրանց վառելափայտով է ապահովում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնած այս ծրագրից շուրջ 9 տարի օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ: