2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Էջմիածին քաղաքի պարտաճանաչ հարկատու հանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվել է հարկային արտոնություն
Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է մատուցել ամանորյա անակնկալները: Քաղաքապետարանը Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող երեխաների համար պատրաստել էր անակնկալներով լի տոնական գեղեցիկ համերգային ծրագիրի:
Էջմիածնի քաղաքապետարանի՝ պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու տարիներ շարունակ կիրառած քաղաքականությունը ցույց է տվել, որ այն բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը: Նաեւ այդ գործելակերպի շնորհիվ է, որ Էջմիածինը մշտապես գերակատարում է քաղաքի բյուջեի եկամուտների տարեկան պլանը: