Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանի գրական սրահում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացաց Նիկոլայ Օսիպյանի «Եվ մի անուն բարի» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է «մարտական ծառության» մեդալակիր, արցախյան երկու պատերազմների մասնակից Նիկոլայի Օսիպյանի անցած մարտակն ուղու մասին:
«Օրդակյան» պարի դպրոցի եւ «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբի նախաձեռնությամբ, Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ Կոմիտասի անվան մշակույթի պալատից քաղաքում գործող պարի դպրոցների աշակերտները արվեստի եւ էմոցիաների լեզվով շնորհավորեցին կանանց եւ աղջիկների մեկամսյակը։
Մարտի 20-ին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները եւ Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները համատեղ ներկայացան «Նվիրում Հայ զինվորին» խորագրով համերգով:
Ֆիզիկապես` Էջմիածնում, մտքով` Փարիզում ու Ազնավուրի երգերը սրտում։ Կոմիտասի անվան մշակույթի պալատում երեք դերասան ու մեկ Ջազ քառյակ երգեցին Ազնավուր, պարեցին Ազնավուր, ապրեցին ու ապրեցրին Ազնավուր՝ դահիճի մթնոլորտը լցնելով երաժտության ելեւէջներով ու ազնավուրյան հիշողություններով:
Մարտի 4-6-ը կայացած եռօրյա համերգային ծրագրով Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի երկրորդ դասարանի սաները շնորհավորեցին կանանց եւ աղջիկներին` մարտի 8-ի առթիվ: