Դիանա Մնացականի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում: 1995-2004թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Գր․Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 2004-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: 2008-2009թթ․ աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար: 2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար: 2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ: 2014-2016թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ: 2016-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ: 2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս: Ամուսնացած չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընտրվել է Էջմիածին համայնքի ղեկավար:
Ավելացնել մեկնաբանություն