Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
1034 27-06-2018, 09:57

ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ



Դիանա Մնացականի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում:
1995-2004թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Գր․Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2004-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
2008-2009թթ․ աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար:
2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար:
2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ:
2014-2016թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:
2016-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ:
2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս:
Ամուսնացած չէ:
Անկուսակցական է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
մանրամասն »