ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04 -Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 96-Ն ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
04 դեկտեմբերի 2018թ., ք.Էջմիածին
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն օրենքի 83-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Էջմիածին համայնքի 2019թ. բյուջեն եկամտային մասով` 1385000.0 հազ. դրամ, ծախսային մասով` 1385000.0 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ` 0 հազ. դրամ: 2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1: 3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2: 4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3: 5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5: 6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6: 7. Թույլատրել համայնքապետին 2019թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով: 8. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքապետի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին: 9. Համաձայնություն տալ Էջմիածին համայնքի 2019թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չկանխատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքապետի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն: 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թ-ի հունվարի 1-ից:
Ավելացնել մեկնաբանություն