Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ

Ավելացվել է: 17-09-2018, 10:46 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 210 |
ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Կարեն Շավարշի Սմբատյանը ծնվել է 1989թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում:

1997-2007թթ. սովորել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:

2007-2011թթ. սովորել է Երևանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնում և ստացել բակալավրի աստիճան:

2009 թվականից հանդիսանում է Էջմիածնի ուսանողական, այնուհետև երիտասարդական խորհրդի նախագահ:

2011-2013թթ. ծառայել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում: Բարեխիղճ ծառայության և մարտական հերթապահությունը լավագույնս իրականացնելու համար արժանացել է ավագ սերժանտի կոչման: Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» մեդալներով և շնորհակալագրերով:

2013-2014թթ. աշխատել է Էջմիածնի համայնքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում որպես տնօրենի օգնական տնտեսական գծով:

2014-2018թթ. աշխատել է Էջմիածնի համայնքապետարանի ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնում որպես 2-րդ կարգի մասնագետ:

2018թ. օգոստոսի 22-ից մինչև 2019թ. մարտի 13-ը աշխատել է Էջմիածնի համայնքապետարանի ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ:

2019թ. մարտի 14-ին նշանակվել է Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետի պաշտոնում:

Ամուսնացած չէ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: