Սաթենիկ Ռաֆիկի Թովմասյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում:
1996-2006թթ. սովորել է Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում:
2006-2010թթ. գերազանց սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով տնտեսագետ- մենեջերի բակալավրի աստիճան:
2011-2016թթ. աշխատել է «Վահե Դավթյան» ԱՁ-ում որպես հաշվապահ:
2016թ. ապրիլի 26-ից մինչև 2019թ. մարտի 1-ը աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղում որպես վարկային մասնագետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված «Մենեջմենթի զարգացման դասընթաց» 5-օրյա ծրագրին մասնակցելու համար ստացել է հավաստագիր:
2018թ. հոկտեմբեր ամսին մասնակցել է «Սոցիալական աջակցության համակարգչային կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված համակարգչային դասընթացին և ստացել օպերատորի որակավորում:
2018թ. նոյեմբերի 19-27-ը և դեկտեմբերի 10-17-ը մասնակցել է «Անգել» սոցիալական, կրթամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հարկեր, տուրքեր և հաշվապահական հաշվառում» դասընթացին:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից շնորհվել է «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպչի» կոչում:
2019թ. ապրիլի 9-ին նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավարի ֆինանսական հարցերով խորհրդականի պաշտոնում:
Ավելացնել մեկնաբանություն