Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավելացվել է: 17-09-2018, 10:25 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 488 |
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Լիլիթ Վարդանի Հակոբյանը ծնվել է 1982թ. ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքում:

1988թ. - 1999թ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում:

1999-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետում և ստացել բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան:

2003-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետում և ստացել բանասիրության մագիստրոսի աստիճան:

2003-2005թթ.՝ ուսանելուն զուգընթաց, աշխատել է Էջմիածնի պետական քոլեջում՝ իբրև հայոց լեզվի դասատու:

2005-2010թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես խմբագիր:

2010-2015թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

2015-2018թ. օգոստոս ամիսը աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում՝ իբրև խմբագիր:

2018թ. օգոստոսի 23-ին նշանակվել է Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության և մշակույթի բաժնի պետի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: