Ծննդյան թիվն ու վայրը 22 դեկտեմբերի 1987թ., Արմավիրի մարզ, գյուղ Ապագա:
Կրթություն 1994-2004թթ. սովորել և ավարտել է Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցը: 2004-2008թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: 2010-2013թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեություն 14.03.2014թ.-ից մինչև 03.06.2014թ. աշխատել է ՀՀ ՖՆ իրավաբանական վարչությունում՝ որպես փորձագետ: 07.08.2014թ.-ից մինչև 03.04.2017թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում: 02.05.2017թ.-ից մինչև 03.07.2018թ. աշխատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու: 2018թ. օգոստոսի 20-ից նշանակվել է Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում:
Այլ տվյալներ 2008 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր՝ ժամկետային զինվորական ծառայության:
Ավելացնել մեկնաբանություն