Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

Ավելացվել է: 17-09-2018, 12:17 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 282 |
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

Ծննդյան թիվն ու վայրը
22 օգոտսոսի 1986թ., Արմավիրի մարզ, գյուղ Արագած:

Կրթություն
1993-1996թթ. սովորել է Արմավիրի մարզի Արագած գյուղի միջնակարգ դպրոցում:
1996-2003թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
2003-2007թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2007թ. փետրվար-հունիս ամիսներին աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնում:
2008-2010թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ:
2010-2014թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես կոմիտեի նախագահի օգնական:
2014-2016թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնում:
2017-2018թթ. աշխատել է «Մոբայլ Սենթր» ՍՊԸ-ում որպես մենեջեր:
2018թ. օգոստոսի 28-ից նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Այլ տվյալներ
2006-2007թթ. հանդիսացել է «Արագածի երիտասարդ գործողությունների ակումբի» համակարգող:
2007-2008թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, զինվորական աստիճանը եղել է Ավագ՝ դասակի հրամանատար: Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
2013թ. օգոստոսի 9-16-ը Շվեդիայում մասնակցել է ”T.A.L.K” միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին:
2016թ. հունիսի 20-27-ը մասնակցել է Իռլանդիայում կայացած երիտասարդական ոլորտի քաղաքականությամբ զբաղվող կազմակերպությունների հանդիպմանը:

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: