Երեկ երեկոյան լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տարածել է Էջմիածնի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ակնհայտ ստահոդ տեղեկատվություն այն մասին, թե իբր Էջմիածնի քաղաքապետարանը բարեգործության նպատակով հատկացված սնունդը վաճառել է մանկապարտեզներին: Լրագրող Փայլակ Ֆահրադյանի հաղորդած տեղեկատվության անհեթեթ եւ ամբողջովին հորինված լինելը ակնհայտ է թեկուզ այն պատճառով, որ մանկապարտեզները գործում են քաղաքապետարանի ենթակայությամբ եւ ֆինանսավորվում են Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեից, հետեւաբար քաղաքապետարանը չի կարող ինքն իրեն որեւէ բան վաճառել:
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեբերի 18-ին, ժամը 14:30-ին տեղի է ունենալու Էջմիածին քաղաքի ավագանու հերթական նիստ, որին կարող եք հետեւել Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` ուղիղ հեռարձակմամբ: