Հունվարի 5-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, սոցիալական ծրագրերի շրջանակում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան: Դիանա Գասպարյանը շնորհավորել է ճաշարանի ամենօրյա այցելուներին, առողջություն ու բարեկեցություն է մաղթել և նվերներ փոխանցել:
Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցներում կայացան տարեմուտի տոնական համերգներ: Դաշնամուրային, լարային, հարվածային, փողային գործիքների և վոկալ կատարումներով հանդես եկան տարբեր դասարաններում սովորող սաները: Հնչեցին հայ և արտասահմանյան հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատը 2018 թվականն ամփոփվեց սիրված ֆիլմերի երաժշտություններին նվիրված գեղեցիկ համերգային ծրագրով: Համերգը քաղաքային էր