Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Պատկանյան փողոցի թիվ 51/50 հասցեում նախատեսվում է կառուցել գոյություն ունեցող խանութի երկրորդ հարկ: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի 2021թ. մարտի 19-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում:
Ֆիզիկապես` Էջմիածնում, մտքով` Փարիզում ու Ազնավուրի երգերը սրտում։ Կոմիտասի անվան մշակույթի պալատում երեք դերասան ու մեկ Ջազ քառյակ երգեցին Ազնավուր, պարեցին Ազնավուր, ապրեցին ու ապրեցրին Ազնավուր՝ դահիճի մթնոլորտը լցնելով երաժտության ելեւէջներով ու ազնավուրյան հիշողություններով:
Մարտի 4-6-ը կայացած եռօրյա համերգային ծրագրով Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի երկրորդ դասարանի սաները շնորհավորեցին կանանց եւ աղջիկներին` մարտի 8-ի առթիվ:
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքի ավագանին եւ քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սպարապետը կդառնար 62 տարեկան: