Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐՈՒՄ
28-02-2013, 11:50

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐՈՒՄ



Արդեն երկու շաբաթ է` Էջմիածնի բոլոր բակերը լուսավորված են: Շենքերի բակերում լուսավորություն տարիներ շարունակ չի եղել: Այս տարի քաղաքապետարանը հոգաց այդ մասին եւ այժմ բոլոր բակերում լուսատու է տեղադրված: Լուսավորություն կար քաղաքի ընդամենը 22 շենքերի բակերում, իսկ մյուս 150 բակերում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ տեղադրվեցին լուսատուներ: Այժմ արդեն մութն ընկնելուն պես, վառվում են ոչ միայն քաղաքի կենտրոնական փողոցների լույսերը, այլեւ բոլոր 172 շենքերի բակերում տեղակայված լուսատուները: Արտաքին լուսավորության ցանցի անցկացումն արժանացել է քաղաքացիների ուշադրությանը:
մանրամասն »

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ  ԱՆՑԵԼ  Է  25 ՏԱՐԻ
27-02-2013, 12:18

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑԵԼ Է 25 ՏԱՐԻ



1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Այդ տարածքներում սկսվեց արտագաղթն ու փախուստը: Ջարդերի օրերին շատ փախստականներ ապաստանեցին Հայստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Հերթական ոճրագործությունից անցել է արդեն 25 տարի, սակայն ականատեսները մինչ օրս չեն կարողանում խոսել այդ օրերի իրենց ապրումների մասին: Հիշելով որոշ մանրամասներ նրանց աչքերին անմիջապես արցունքներ են հայտնվում:
մանրամասն »

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
20-02-2013, 13:50

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



Էջմիածինն ու Չեխիայի Հանրապետության Վիսոկե Միտո քաղաքը բարեկամության հուշագիր ստորագրեցին: Երկու երկրների բարեկամությունը ամուր է եղել տարիներ շարունակ եւ այսօր արդեն երկու հանրապետությունների Էջմիածին ու Վիսոկե Միտո քաղաքների ներկայացուցիչները ստորագրեցին քույր քաղաք դառնալու հուշագիր
մանրամասն »

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
19-02-2013, 14:27

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ



Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փետրվարի 18-ին 6-րդ անգամ նախագահ էին ընտրում: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 7 թեկնածու:
Թիվ 19 ընտրատարածքը, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքն ու հարակից գյուղերը, ունի 23 ընտրատեղամաս 43.524 ընտրողով:
մանրամասն »

ՆՇՎԵՑ  ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ  ՏՈՆԸ
14-02-2013, 16:06

ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ



Էջմիածնում Տյառնդառաջի տոնը ավանդաբար հրապարակային նշվում է ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնի նորապսակ զույգերը, ովքեր այդ տարի նշելու են Տյառընդառաջի տոնը, գրանցվում են քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար:
մանրամասն »