Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ավելացվել է: 30-01-2012, 14:13 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` 1992թ. այդ օրը ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
Հայկական բանակի ձեւավորման առաջին փուլը համարվում է 1988 - 1992թթ., երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովում էին երկրապահ կամավորական ջոկատները:
Ամեն տարի հունվարի 28-ին Էջմիածնի քաղաքային իշխանությունները, քաղաքի ողջ ակտիվը ծաղիկներ են դնում Արցախյան պատերազմի հաղթանակի հուշակոթողին: Ապա մեկնարկում է հանդիսավոր նիստը քաղաքապետարանի դահլիճում, որտեղ շատերին սպասվում են հաճելի անակնակալներ` պատվոգրերի, մեդալների եւ շնորհակալագրերի տեսքով: Այս տարի Պաշտմանության նախարարի «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով եւ ՀՀ Նախագահի հրամանով «Կառավարական հուշամեդալով»պարգեւատրվեցին մի խումբ ազատամարտիկներ: Շուրջ 500 ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ արժանացան շքանշանների: Իսկ Պաշտպանության Նախարարի` Հոբելյանական 20-ամյակի մեդալով պարգեւատրվեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ գնդապետ Նազիկ Ամիրյանը:
ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը ԵԿՄ վարչության պատվոգրերի արժանացրեց այն բոլոր գործարարներին, ովքեր օգնել են ԵԿՄ Էջմիածնի ՏԲ-ին: ԵԿՄ Էջմիածնի ՏԲ-ի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքների հանձնվեցին դրամական պարգեւներ, բոլոր զոհվածների ընտանիքների գույքահարկի պարտքը զրոյացվեց: Դրամական պարգեւների արժանացան նաեւ հաշմանդամ ազատամարտիկներն ու պատերազմի մասնակիցները: Խորհրդանշական այս օրը շատ երիտասարդներ նաեւ անդամագրվեցին ԵԿՄ շարքերում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: