Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 31-10-2012, 12:58 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ քաղաքի մարզադաշտում անցկացվում է ֆուտբոլի վետերանների ընկերական հանդիպում` Արարատ-ի եւ Էջմիածնի վետերանների միջեւ: Արարատ 73 լեգենդար թիմի անդամները այսօր էլ շատ կապված են եւ պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ այդ ոսկե ժամանակները վերհիշելու համար: Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ, Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը նշեց, որ հաճախ են կազմակերպվում ընկերական հանդիպումներ, եւ ոչ միայն Հայաստանում: <<Նման հանդիպումները նպատակ ունեն պատանիների եւ երիտասարդների մեջ սեր արթնացնել դեպի ֆուտբոլը: Էջմիածնում վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում դրան եւ մենք շատ ուրախ ենք>>,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Էջմիածինը տարիներ շարունակ ունեցել է պատրաստված ֆուտբոլային թիմ, լավ խաղացող մարզիկներ, սակայն այսօր ոչ միայն Էջմիածնում, այլեւ շատ վայրերում մարել է սերը սպորտի նկատմամբ: Սա թերեւս անցողիկ է, քանի որ մեր հանրապետության համար անցումային բարդ փուլեր են եղել, որն էլ խոչընդոտ է հանդիսացել: Արարատ 73-ի լեգենդներից Արկադի Անդրեասյանը հիշեց այն տարիները, երբ ինքը Էջմիածնում <<Զվարթնոց>> թիմի մարզիչն էր:
Հայ ժողովուրդը մինչ օրս հիշում է Արարատ 73-ի փառավոր հաղթանակները: Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ եւս Արարատ-ի վետերանները 2:1 հաշվով հաղթանակ տարան Էջմիածնի վետերանների թիմի նկատմամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց մարզիկներին եւ մաղթեց, որպեսզի նրանց կյանքում, անգամ այս տարիքում, գոլերն անպակաս լինեն: Ֆուտբոլիստները պարգեւատրվեցին հուշանվերներով, իսկ Արարատ 73-ի ֆուտբոլիստները քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նվիրեցին գնդակ, որի վրա գտնվում էին Արարատ 73 թիմի ֆուտբոլիստների ստորագրությունները:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: