Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ

Ավելացվել է: 12-10-2012, 11:11 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ
Էջմիածնի քույր քաղաքների թիվն ավելացավ եւս մեկով: Մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, կրթուրթյան, գիտության, տնտեսության եւ հանրային կյանքի այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տարնովո քաղաքի քաղաքապետ Դանիել Պանովը: Պայմանագիրը ստորագրվեց Վելիկո Տարնովոյում, որը ժամանակին եղել է նաեւ հոգեւոր կենտրոն:
Այսպիսով, Էջմիածինն արդեն ունի 7 քույր քաղաք: Մինչ այժմ Էջմիածինը բարեկամության պայմանագրեր ուներ Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո, ԱՄՆ-ի Ֆրեզնո, Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ եւ Սերգիեւ Պոսադ, ԼՂՀ Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների հետ: Փաստորեն Էջմիածինն ընդլայնում է միջազգային կապերի աշխարհագրությունը: նախկինում բարեկամ քաղաքներ կային ԼՂՀ-ում, Ռուսաստանում, անգամ՝ օվկիանոսից այն կողմ: Իսկ Արեւելյան Եվրոպայում Վելիկո Տարնովոն Էջմիածնի առաջին քույր քաղաքն է:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: