Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԾԵՐԱՆՈՑ

Ավելացվել է: 1-03-2012, 14:40 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ  ԾԵՐԱՆՈՑ

Էջմիածնի Զվարթնոց թաղամասում են բնակվում այս 7 միայնակ ու անօթեւան ծերերը: Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Ադրբեջանից եւ այլ շրջաններից գաղթած ծերերը ապրում են այս ծերանոցում: Նրանցից շատերը գաղթի ճամփան բռնել են 1988թվականի հենց այս օրերին, երբ կատաղած թուրք-ազերին նախ Սումգայիթում, հետո Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում հարձակվեց անմեղ ժողովրդի վրա:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը առիթը բաց չի թողնում հանդիպելու եւ զրուցելու տատիների հետ: Նա այս անգամ եւս Էջմիածնի ուսանողական խորհրդի հետ այցելեց ծերերին: Հերթական այցի ժամանակ քաղաքապետին միացած ուսանողական խորհրդի անդամները փոխանցեցին տատիկներին քաղաքապետարանի պատրաստած նվերները, ապա փորձեցին ուժերի ներածի չափով մաքրել նրանց տան բակերի առջեւ գոյացած սառցե բեկորները:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարողանում է հնարավորության սահմաններում օգնել ծերերին սննդի եւ կենցաղային այլ խնդիրների բարելավման համար: Տատիկներն էլ ապրուստից չեն բողոքում, միակ տխրությունը իրենց միայնությունն է: Նրանք, սակայն, հաճախ են նստում եւ զրուցում տարբեր թեմաների մասին. <<Լավ հարեւաններ ենք, բացի այդ էլ գրեթե բոլորս նույն ճանապարհով անցել ենք>>:
Արֆենիա տատիկը ծերանոցի հնաբնակներից է: Բաքվում ադրբեջանցիները վառել են նրանց տունը, ընտանիքի շատ անդամների պես զոհվել է միակ որդին: Արդեն 20 տարի Արֆենիա տատն ապրում է ծերանոցում: Նա իր սիրելի մարդկանց լուսանկարները ալբոմի մեջ չի տեղավորում, ասում է. <<Ուզում եմ միշտ աչքիս առաջ լինի, որ տեսնեմ ուրախանամ, երբեք միայնակ չզգամ ինձ>>: Նա եւ ծերանոցի մյուս բնակիչները իրենց գոհունակությունը, շնորհակալությունն են հայտնում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` մշտական աջակցության եւ ուշադրության համար:

Ավելացնել մեկնաբանություն