Հարգելի՛ համաքաղաքացիներ, Սույն թվականի ապրիլի 15-ին ժամը 12։00-ին հրավիրում ենք մասնակցելու «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող «Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի վարչական տարածքում վտանգավոր թափոնների ոչնչացման համալիրի վերազինման» նախնական գնահատման հանրային 2-րդ քննարկմանը:
Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանի գրական սրահում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացաց Նիկոլայ Օսիպյանի «Եվ մի անուն բարի» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է «մարտական ծառության» մեդալակիր, արցախյան երկու պատերազմների մասնակից Նիկոլայի Օսիպյանի անցած մարտակն ուղու մասին:
«Օրդակյան» պարի դպրոցի եւ «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբի նախաձեռնությամբ, Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ Կոմիտասի անվան մշակույթի պալատից քաղաքում գործող պարի դպրոցների աշակերտները արվեստի եւ էմոցիաների լեզվով շնորհավորեցին կանանց եւ աղջիկների մեկամսյակը։
Էջմիածնի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ փոխգործակցության արդյունքում ձեռք բերված համաձայնագրով մեկնարկել է «Էջմիածին համայնքում կանաչ տեխնոլոգիայի ներդրում կայուն էներգետիկ ծառայությունների մատուցման նպատակով» ծրագիրը:
Մարտի 20-ին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները եւ Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները համատեղ ներկայացան «Նվիրում Հայ զինվորին» խորագրով համերգով: