Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումներն Էջմիածնում մեկնարկեց ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ՝ քաղաքի գլխավոր հրապարակում, շարունակվեց երեկոյան համաքաղաքային տոնական համերգային ծրագրով:
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր և հաջողություններով լի ուսումնական տարի։