Ամեն տարի մայիսի 8-ին մենք տոնում ենք Երկրապահի օրը, հպարտորեն շնորհավորում միմյանց եւ մեր ազատամարտիկներին: Օրը ոչ միայն տոն է, այլ նաեւ խոնարհումի օր` կյանքի գնով հայրենիքի սահմանները պահպանած մեր հերոսների հիշատակի առջեւ:
Էջմիածնի քաղաքային իշխանության, քաղաքի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկ-երկրապահներին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ:
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Էջմիածնում գործող երաժշտական դպրոցներում կայացան տոնական համերգներ` ուսուցանվող բոլոր բաժինների 1-ին եւ 2-րդ դասարանների սաների մասնակցությամբ:
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ, Էջմիածնի քաղաքային իշխանության և անձամբ իմ անունից ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, ռազմական գործողությունների 2-րդ տարելիցին Էջմիածնեցիները`քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորթյամբ, ծաղիկներ խոնարհեցին Զվարթնոց թաղամասի զոհվածների պանթեոնում