Սիրելի' ուսուցիչներ, Այսօր` համազգային այս տոնին, սիրով շնորհավորում ենք Ձեր` ուսուցչի բարձր կոչմանն արժանացած բոլոր այն նվիրյալների տոնը, ովքեր անձնուրացորեն ծառայում են գալիք սերունդների կրթության և դաստիարակության ծանր ու պատասխանատու գործին:
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանի և Մայր Աթոռի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-27-ը Էջմիածնում հայտարարված են «Կոմիտասյան օրեր»:
Մայր Աթոռը և Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ սեպտեմբերի 25-27-ը նախաձեռնել են «Կոմիտասյան օրեր Էջմիածնում» միջոցառումների շարք` Կոմիտասյան գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություն, երաժշտական կատարումներ և այլն: Միջոցառումները տեղի կունենան քաղաքային թանգարաններում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: