Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 19-11-2012, 13:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԴՊՐՈՑՈՒՄ
Ռուզաննա Եսայանը, ծնողների կամքին հակառակ, որոշեց գնալ ռազմաճակատ: Բժշկում էր վիրավորներին փրկելով հայորդիներին:
Նա 1992թ. անդամագրվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ կամավորական բրիգադին. սեպտեմբերի 19-ին կամավոր մեկնում Արցախ: Ռուզաննայի համար ճակատագրական է լինում դեկտեմբերի 12-ը:
Էջմիածնի Ռափայել Պատկանյանի անվան 9-րդ հիմնական դպրոցն Արցախյան պատերազմի ժամանակ կորցրեց 5 լավագույն աշակերտների, որոնցից մեկը Ռուզաննան էր: Ամեն տարի նրա ծննդյան օրը` նոյեմբերի 17-ին, հարազատ դպրոցում կազմակերպվում է միջոցառում` նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին:
Ռուզաննա Եսայանին նվիրված հուշ-ցերեկույթը ներկաները մեծ հայրենասիրության դաս որակեցին: Միջոցառման մասնակից աշակերտների հուզմունքն ակնհայտ էր` նրանց աչքերին արցունքներ էին հայտնվել. հուզվել էին այնքան, որ չէին կարողանում շարունակել միջոցառումը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, դպրոցին ուղարկված ուղերձում, իր երախտիքի խոսքը հայտնեց տնօրինությանն ու ուսուցչական կազմին նման միջոցառում կազմակերպելու համար. <<Հանուն հայրենիքի նահատակված հերոսների մեծարումը լավագույն միջոցն է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում>>,- նշված էր ուղերձում:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: