Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԴՎՈՒՄ ԵՆ

Ավելացվել է: 10-07-2012, 10:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԵՐԴՎՈՒՄ ԵՆ
Ինժեներասակրավորային զորամասում, որ տեղակայված է Էջմիածնում, տոն էր: Այստեղ նշում էին եւ սակրավորների տոնը եւ նորակոչիկների երդման արարողությունն էր: Զինվորական երդման արարողությունը բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում է, որի ժամանակ զինովորը խոստանում է անձնվիրաբար ծառայել հայրենիքին:
Հանդիսավոր միջոցառումը սկսվեց, երբ դրոշակակիր դասակը գնդի դրոշը հանդիսավորությամբ բերեց շարահրապարակ։ Զինվորներին շնորհավորելու էր եկել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ի դեպ այս զորամասի ծառայող է եղել:
Զինվորի կյանքում ամենանապատասխանատու պահը երդման արարողությունն է: Նա երդվում է հայրենիքի, ծնողների, հրամանատարների առջեւ: Հուզմունքը մեծ է հատկապես նորակոչիկների մոտ, նրանց հայացքից անգամ դա երեւում է:
Այդուհանդերձ նորակոչիկների ծնողները որդիներից հուզված են լինում, նրանք հպարտությամբ հետեւում են իրենց զավակներին՝ աջ ու ձախ փնտրելով նրանց:
Հնչող շնորհավորական խոսքերում գերակշռում էր մաղթանքը, որ բանակում ստացած ռազմական գիտելիքները երբեւէ ռազմի դաշտում պետք չգան. Զինվորը հայրենիքի սիրտն է, նա պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի պատերազմի, բայց թող որ ռազմական գիտելիքները գրվեն միայն թղթի վրա:
Հանդիսավոր միջոցառման վերջում զինվորները հանդես եկան ցուցադրական ելույթներով:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: