Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՋ ՀԱՅՈՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՄԵԾԱՐՈՒՄ

Ավելացվել է: 1-05-2014, 12:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔԱՋ ՀԱՅՈՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՄԵԾԱՐՈՒՄ
Հիշատակման օր էր Էջմիածնի Արագած գյուղում: 20 տարի առաջ մայիսի մեկին Մարտակերտի Թալիշ բնակավայրի ազատագրման համար մղված մարտերում զոհվեց Արագած գյուղի բնակիչ Մեխակ Մեխակյանը:
Մեխակը պատմաբան էր, քաջատեղյակ հայոց պատմությանը եւ գիտակցաբար էր զենք վերցրել` հող հայրենին թշնամուց պաշտպանելու: Նշանակվել էր ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչությունում բաժնի պետ, սակայն, թողեց պաշտոնն ու ամեն ինչ եւ դարձյալ մեկնեց ճակատ` առաջին գիծ: Մեխակը զոհվեց 1994-ի մայիսի 1-ին` հրադադարի կնքումից ընդամենը 11 օր առաջ: Սակայն, հիշատակի միջոցառումը հերթական ապացույց է, որ Մեխակն ու մնացյալ մեր նահատակ տղաներն անմահ են:
Գեղեցիկ ցերեկույթ էր կազմակերպվել Արագած համայնքի` Մեխակ Մեխակյանի անունը կրող դպրոցում: Միջոցառմանը ներկա էին մարտական ընկերները, հարազատներ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով եղել է Մեխակի անմիջական հրամանատարը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը, պատանի, երիտասարդ երկրապահներ: Ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությմաբ: Միջոցառման ավարտին բոլոր ներկաները եղան նաեւ Արագածի` զոհվածների պանթեոնում, ծաղիկներ խոնարհեցին Մեխակ Մեխակյանի եւ Արագած գյուղի մնացյալ նահատակների դամբարանին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: