Մարտի 4-6-ը կայացած եռօրյա համերգային ծրագրով Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի երկրորդ դասարանի սաները շնորհավորեցին կանանց եւ աղջիկներին` մարտի 8-ի առթիվ:
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքի ավագանին եւ քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սպարապետը կդառնար 62 տարեկան:
Էջմիածնի կենտրոնական գրադարանում նշվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւ գիրք նվիրելու տոնը: Համավարակով պայմանավորված այս տարի գրադարանում մեծ միջոցառում նախատեսված չէր, սակայն ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան կարճ եւ սակավամարդ միջոցառումներ՝ առանձնացված ժամերով: