Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԹԱՏՐՈՆ

Ավելացվել է: 21-04-2012, 23:03 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 868 |
1953 թվականի փետրվարի 23-ին բարձրացավ Էջմիածնի Կոմիտասի անվան շրջանային մշակույթի պալատի Իսահակ Ալիխանյանի անվան նորաստեղծ ինքնագործ թատերական խմբի անդրանիկ ներկայացման վարագույրը։ Ներկայացվեց Նաիրի Զարյանի <<Վրեժ>> դրաման՝ ռեժիսոր Ավետիք Վարդանյանի բեմադրությամբ։
1955-57 թվականներին թատրոնի ռեժիսորն էր Խորեն Ներսիսյանը։ Նրա բեմադրություններից Ալեքսանդր Շիրվանզադեի <<Նամուս>>, <<Չար ոգին>>, Գարեգին Երիցյանի <<Ուշ լինի, նուշ լինի>> պիեսների բեմադրություններն արժանացել են թատերասեր հասարակության ջերմ ընդունելությանը։
1958 թվականին ՀամԼԿԵՄ 40 ամյակին նվիրված թատերական ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատեսի ժամանակ խումբը ստանում է իր առաջին պարգևը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի։
1959 թվականի մայիսի 29-ին հանրապետության մշակույթի նախարարության կոլեգիայի որոշմամբ Էջմիածնի շրջանային մշակույթի տան թատերական ինքնագործ խմբին շնորհվում է <<Ժողովրդական թատրոն>> պատվավոր կոչում։
1961-66 թվականներին Էջմիածնի ժողովրդական թատրոնը մի նոր վերելք ապրեց շնորհիվ ռեժիսոր Ռեմ Սարգսյանի ղեկավարության։ <<Մեռնող ֆլորան>> ներկայացումով 1966 թվականի փետրվարին թատրոնը 1-ին անգամ հանդես եկավ հանրապետական հեռուստատեսությամբ։
1967 թվականին Արարատ Բարսեղյանի <<Լուսիկ Լուսինյան>> դրամայի ներկայացումով /ռեժիսոր, հանրապետության վաստակավոր արտիստ Գառնիկ Կարապետյան/ խումբը մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեության համամիութենական ստուգատեսին, արժանանում ոսկե մեդալի և դափնեկրի կոչման:
1971 թվականին թատրոնի ռեժիսորի պարտականությունը ստանձնեց պրոֆեսիոնալ թատրոնում դերասանական և ռեժիսորական աշխատանքի մեծ փորձ, ստեղծագործական հարուստ կենսագրություն ունեցող վաստակավոր արտիստ Գրիգոր Սիմոնյանը։
Ցավոք ժողովրդական թատրոնն այժմ չի գործում: Թատրոնի բացը քաղաքում լրացնում է Հայ Միասնության Խաչում գործող «Ընծա» թատրոնը:
Թատրոնի հիմնումն իրականացվել է <<Հայ Միասնության Խաչ>> հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի նախաձեռնությամբ եւ <<Փի- Էյջ Ինթերնեշնլ>> կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ: Թատրոնի առաջնախաղը տրվել է Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդանն>>-ով, որի դերասանները 10-15 տարեկան երեխաներ էին:
«Ընծա»-ն Էջմիածնում գործող մշակութային վառ օջախներից է: Այն հաճախակի հանդիսատեսին ներկայանում է նոր բեմադրություններով եւ թարմ խաղացանկով: Մասնակցելով տարբեր մրցույթ-փառատոների թատրոնը մշտապես վերադառնում է մրցանակներով` բարձր պահելով Էջմիածնի պատիվը:
Քաղաքում մշակութային կյանքը վառ պահելու համար քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտապես աջակցում է թատրոնի գործունեությանը եւ նպաստում նոր ներակայացումների բեմադրմանը: Քաղաքապետի ֆինանսավորմամբ հնարավոր է դառնում թարմ ներկայացումների բեմադրությունը:


ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ
ԹԱՏՐՈՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: