Սիրելի՛ մայրեր, Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Մայրությունը կնոջ ամենամեծ կոչումն ու առաքելությունն է, իսկ հայ մոր լուռ, համեստ, բայց և ուժեղ տեսակը՝ ընտանիքի ամրության, զավակների հայրենանվեր դաստիարակության երաշխավորը:
Կանանց միջազգային օրն էջմիածնում ծաղկառատ էր, լի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ։ Քաղաքապետարանն ու Էջմիածնի երիտասարդական խորհուրդը կանանց միամսյակի մեկնարկը տվեցին մեր քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկ ու կոնֆետ նվիրելով։
Հունվարի 28-ը անկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարեւորագույն ու նվիրական օրերից մեկն է։ Հայոց բանակը մեր միասնականության ու ապահովության գրավականն է, երաշխիքը՝ վաղվա օրվա ու գալիքի։ Մենք շնորհակալ ենք մեր սահմաններն անառիկ պահող յուրաքանչյուր զինվորականի՝ այսօր մեզ հպարտության զգացում պարգեւելու համար։
Սիրելի՛ էջմիածինցիներ, Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը, որն Էջմիածնի եւ էջմիածինցիներիս համար առաջընթացի ճանապարհի արդյունավետ ժամանակահատված էր: Տեսանելի փոփոխությունները մենք կարողացանք ապահովել շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: