Յուրաքանչյուր հայ խոր վշտով է հիշում 1988թվականի դեկտեմբերի 7: Այդ օրը հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մոտ 40%-ը վայրկյանների ընթացքում ավերակի վերածվեց: Ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք. ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու շրջակա 12 գյուղերը, 10 բալ էր, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։
Ռուզաննա Եսայանը, ծնողների կամքին հակառակ, որոշեց գնալ ռազմաճակատ: Բժշկում էր վիրավորներին փրկելով հայորդիներին: Նա 1992թ. անդամագրվում է գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ կամավորական բրիգադին. սեպտեմբերի 19-ին կամավոր մեկնում Արցախ: Ռուզաննայի համար ճակատագրական է լինում դեկտեմբերի 12-ը:
13 տարի առաջ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ դաժան ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ 6 այլ պաշտոնյաներ: Այդ օրը սեւով ամրագրվեց հայ ժողովրդի պատմության մեջ:
Էջմիածինը 2697 տարեկան է: Այսօր արդեն 4-րդ անգամ նշվում է հինավուրց հոգեւոր մայրաքաղաքի տոնը: Տոնին ինչպես ամեն, տարի այս տարի եւս քաղաքի բնակիչները ըստ ավանդույթի դիամվորեցին Մեսրոպ Մաշտոցին, Վաղարշ թագավորին, Սահակ Պարթեւ կաթողիկոսին: