Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է հայոց բանակի տոնը: Այդ օրը հայ ժողովուրդը նշում է մեծ հպարտությամբ: Տոնական միջոցառումներից զատ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին այցելում եւ հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի բարձրաստիճան այրերը, շարքային քսղաքացիներն ու զոհերի հարազատները:
Սիրելի էջմիածնեցիներ, հարգարժան հայ ժողովուրդ, Բանակի օրը մեր ամենակարեւոր տոներից է: Արյունարբու թուրքի պարտադրած պատերազմը մեր ժողովուրդն սկսեց կամավորական ջոկատներով:
Հաճախ հնչող հարցերից է Էջմիածին-Վաղարշապատ անվան հետ կապված խնդիրը: Քաղաքում կան ինչպես Էջմիածին, այնպես էլ Վաղարշապատ անունը կրող պետական կառույցներ, կազմակերպություններ:
Էջմիածինը ամեն տարի Ամանորին նորովի է ներկայանում հանրությանը: Գեղեցիկ ու շքեղ զարդարանքը Ամանորյա տոներին էլ ավելի բովանդակալից ու ուրախ տրամադրություն են պարգեւում:
Ջերմորեն եւ լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ, տոնական բարձր տրամադրություն: