Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը կարևոր ամսաթիվ է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական էׅ. տոնեցինք հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակ:
Էջմիածնում Տեառնընդառաջը նշվեց ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ: Տոնակատարությունը սկսվեց տերունական աղոթքով և օրվա խորհրդով կատարվեց 40 օրական մանուկի և նորապսակների օրհնության կարգ:
Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում նշվեց Հայաստանի ժողովրդական նկարչի ծննդյան 110-ամյակը: Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել Մհեր Աբեղյանի նկարազարդումները կատարված Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա:
Արդեն 27 տարի Հայոց բանակը, հայկական պետության ուժն ու հպարտությունը ամուր կանգնած պաշտպանում և պահում է մեր հայրենիքը, ապահովում մեր երկրի սահմանների անվտանգությունը:
Այսօր Հայոց փառապանծ բանակը 27 տարեկան է: Այն ստեղծվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, սակայն վստահ քայլերով կայացել և զարգացում է ապրել՝ վերածվելով հայկական պետությունն ու հայոց պետականությունն իր վրա պահող ամուր սյուներից մեկի: