Էջմիածնում շարունակվում են Կոմիտասին նվիրված միջոցառումները: Հերթական միջոցառումը նշանավորվեց Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-դասախոսությամբ և ցուցահանդեսով...
Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Էջմիածնում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում կայացավ կոմիտասյան գեղեցիկ միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան ինչպես կազմակերպության հարկի տակ ապրող աղջիկները, այնպես էլ Էջմիածնի համայնքապետարանի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները։
Սիրելի՛ կանայք, Լինելով առաջին կին քաղաքապետը՝ չեմ կարող իմ շնորհավորական խոսքը չսկսկել կնոջ յուրօրինակ և առանցքային դերակատարության ընդգծմամբ: Սիրելինե՛րս, դուք եք ընտանիքի ու հայրենիքի խորհրդանիշը և Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը ընտանիքին ու աշխատանքին արժանի է խոր երախտագիտության ու հիացմունքի:
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների սկիզբն ազդարարվեց Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում` «Ստեղծագործում են Էջմիածնեցի նկարիչուհիները» խորագիրը կրող ցուցահանդեսով: