Ավելացվել է: 17-08-2012, 15:18 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Էջմիածնի ֆրանսախոսների կենտրոնը ֆրանսախոս ակումբներից ամենաերիտասարդն է:
Այն ստեղծվել է SPFA կազմակերպության, Իսսի-լե-Մուլինոյի քաղաքապետարանի, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Էջմիածնի քաղաքապետարանը տրամադրել է կենտրոնին տարածք քաղաքապետարանի շենքում:
Կենտրոնն ունի ընդարձակ լսարան, գրադարան, որոնք համալրված են հեռուստացույցով, համակարգիչներով, մագնիտոֆոնով և բազմաֆունկցիոնալ տպիչ սարքով:
Ակումբի նախագահ Լիլիթ Ամյանն ապահովում է կապը մյուս ակումբների հետ, ինչպես նաև պատասխանատուն է ակումբում իրականացվող բոլոր ծրագրերի:
Կենտրոնի ջանքերի շնորհիվ Էջմիածնի երիտասարդների հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ զգալիորեն մեծացել է. ակումբում կազմակերպվող ֆրանսերենի անվճար դասընթացներին այս տարի մասնակցում է 4 խումբ :
Այժմ ակումբն ունի 47 անդամ, ովքեր մասնակցում են ՝
• Ֆրանսերեն լեզվի դասընթացներին (շաբաթական 2 անգամ` մեկուկես ժամ տևողությամբ` 4 տարբեր խմբերի մասնակցությամբ): • Անգլերեն լեզվի դասըթացներին (շաբաթական 2 անգամ` մեկուկես ժամ տևողությամբ` 1 խմբի համար): • Սկաուտական պարապմունքներին, որոնք տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ: • Ֆիլմերի ցուցադրությանը` շաբաթը մեկ անգամ` ֆրանսերեն և անգլերեն լեզուներով : • Թիվ 16 մանկապարտեզի հետ համագործակցությանը:
Ավելացնել մեկնաբանություն