Ավելացվել է: 19-08-2012, 12:51 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
«Արեգ» հասարակական կազմակերպությունը գրանցվել է 2008թ. սեպտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքի Աթարբեկյան 20/24 հասցեով:
Կազմակերպության նախագահն է Ե. Հակոբյանը:
«Արեգ» ՀԿ-ն ներկա պահին բաղկացած է ինտելեկտուալ խաղերի ակումբից և դպրոցական թատերական ստուդիայից, որոնք գործում են ռուսերեն լեզվով:
«Արեգ» ինտելեկտուալ խաղերի ակումբում գործում են մանկապատանեկան, ուսանողական և մեծահասակների խմբեր:
Ակումբի պատանեկան խմբերը հանդիսանում են “Что? Где? Когда?”, “Брейн – Ринг” և “Своя игра” խաղերի հանրապետական մրցումների բազմակի հաղթող, ինչպես նաև հանրապետական և միջազգային ինտելեկտուալ խաղերի մրցաշարերի մրցանակակիր:
“Молния”–2008 թ.-ին և “Секрет”-2010 թ.-ին հաղթանակած թիմերը Բելոռուսիայի Հանրապետության Գոմել քաղաքում անցկացված ինտելեկտուալ խաղերի եվրոպական մրցաշարերի մասնակիցներ և դափնեկիրներ են:
«Արեգ» մանկական թատերական ստուդիայի բեմադրությունը հաղթող է ճանաչվել «Ոսկե Բանալի» դպրոցական հանրապետական թատերական մրցույթում:
«Արեգ» ՀԿ-ն գործունեությունը արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գովասանագրի:
Խմբերի երիտասարդները ակտիվ մասնակցում են Էջմիածին քաղաքի հասարակական կյանքին:
Հայաստանի Հանրապետության «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը 2002թ.-ից իր գործունեությունն Էջմիածին քաղաքում ծավալում է «Էջմիածին» մասնաճյուղի օգնությամբ, որը ներկայացնում է քաղաքի ռուսական համայնքը:
Մասնաճյուղի գործունեությունը ուղղված է հայ և ռուս ազգերի բարեկամության ամրապնդմանը, ռուսական մշակույթի տարածմանը տարածաշրջանում:
Մրցույթների և օլիմպիադաների հաղթողների պարգևատրվում են ՀՀ տարածքում լեզվի ամառային դպրոցի հանգստյան ուղեգրով կամ մեկնում Մոսկվա “Золотому кольцу” России շրջագայության:
Դպրոցը ավարտողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել ՌԴ-ն լավագույն ԲՈՒՀ-երում: «Ռոսիա» ՀԿ-ի «Էջմիածին» մասնաճյուղը խուրհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին ՌԴ միգրացիոն ծառայության հարցերով, աջակցում է փաստաթղթերի պատրաստմանը ՌԴ ՀՀ-ում դեսպանատուն ներկայացնելու համար, ինչպես նաև տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն:
Ավելացնել մեկնաբանություն