Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ավելացվել է: 23-08-2012, 11:03 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  ՀԿ"Երկրապահ Կամավորականների Միություն" հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993թ. հուլիս ամսին: Կազմակերպությունն ունի զինանշան (թեւերը բացած արծիվ, ներքեւում սուր եւ վահան` հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ:

Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

1) աջակցել հայրենիքի բարգավաճման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին,
2) օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը,
3) օժանդակել դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը,
4) նպաստել հաշմանդամ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը եւ այլն:

Երկրապահ կամավորականների միությանը կարող է անդամակցել յուրաքանչյուր քաղաքացի, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, աջակցում է այդ գործընթացին և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

ԵԿՄ հիմնադիր համագումարի կողմից միության նախագահ է ընտրվել եւ մինչեւ իր ողբերգական մահը` 1999 թ. միությունը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը:

ԵԿՄ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնում է վարչության, 11 մարզային եւ 59 տարածքային կառույցների միջոցով: Միության կարեւորագույն խնդիրներից է ազատագրված տարածքների վերաբնակեցումը, այդ նպատակով է ստեղծվել ու գործում Քաշաթաղի տարածքային բաժանմունքը:

ԵԿՄ-ն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու ձեռնարկությունների, ինչպես նաեւ սփյուռքի կազմակերպությունների ու կրթօջախների հետ:

ԵԿՄ կարեւորագույն խնդիրներից մեկն է երիտասարդ և մատաղ սերնդի դաստիարակությունը: Այդ նպատակով 1997թ. միության կազմում գործում է "Պատանի երկրապահ" մանկապատանեկան-ռազմահայրենասիրական ակումբը, որտեղ 5-ից մինչեւ նախազորակոչային տարիքի երեխաներին ու պատանիներին ուսուցանվում են մարտական գիտելիքներ իսկ 2005 թ.-ից գործում է "Երիտասարդ երկրապահ" կազմակերպությունը:

Միությունն իր գործունեության ընթացքում ստեղծել է մի շարք լրատվամիջոցներ` թերթ ("Երկրապահ", "Երիտասարդ հայ"), հանդես ("Երկրապահ"), հեռուստահաղորդաշար ("Մեր հաղթանակը"), ռադիոհաղորդաշար ("Երկրապահ"):

1999թ. գումարված միության 4-րդ համագումարի որոշմամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ հավերժ նախագահ: Նույն համագումարում ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել, այնուհետեւ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ համագումարներում վերընտրվել զորավար Մանվել Գրիգորյանը:

1997 թ. տեղի ունեցած ԵԿՄ 3-րդ համագումարի որոշմամբ մայիսի 8-ը հայտարարվել է որպես Երկրապահի օր: 2002թ. ԱԺ "Հայաստան" երկրապահական պատգամավորական խմբի ջանքերով "Երկրապահի օրը" ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցի կազմում:

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  ՀԿ
«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  ՀԿ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: