Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ» ԲՄՀԿ

Ավելացվել է: 22-08-2012, 17:05 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
«ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ» ԲՄՀԿ

ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ (ՀՄԽ) ԲՄՀԿ - ն իր գործունեությունը սկսել է 1987թ., իսկ պաշտոնապես գրանցվել է 1991 թ.` դառնալով նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:

ՀՄԽ-ն իր գործունեությունը սկսել է մի ժամանակահատվածում, երբ սովետական իշխանությունն արդեն անկում էր ապրում, երկիրն անցնում էր պատերազմի ու երկրաշարժի արհավիրքների միջով: Այդ դժվարին ժամանակահատվածում գաղափարակիցներից կազմված մի խումբ սկսեց փոքր նախաձեռնություններով հանդես գալ հասարակական կյանքում: Չնայած առկա այլ խնդիրներին` կազմակերպությունն այդ ժամանակ իր առջև խնդիր է դրել հոգատարություն և աջակցություն ցուցաբերել բազմաթիվ ծնողազուրկ երեխաների հանդեպ, որոնք և դարձել են ՀՄԽ-ի առաջին շահառուները: Այդ երեխաների համար ՀՄԽ-ն դարձել է սիրելի օջախ, որտեղ նրանք դրսևորել են իրենց հմտությունները, մասնակցել տարբեր կրթամշակութային միջոցառումների:

1991թ. ՀՄԽ-ն գրանցվել է պաշտոնապես` դառնալով նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպություններից մեկը:

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է կրթական, սոցիալական, մշակութային, առողջապահական իրազեկման տարբեր ծրագրեր: Սկզբից ևեթ հետամուտ է եղել արհեստագործական և արտադպրոցական կրթության ապահովմանը:

Այսօր ՀՄԽ-ն խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: ՀՄԽ-ի սաներից շատերը կազմակերպությունում ձեռք են բերել մասնագիտական կողմնորոշում և հաջողությունների են հասել իրենց բնագավառներում:

ՀՄԽ-ն պարբերաբար կազմակերպում է նաև տարբեր ցուցահանդեսներ, ակցիաներ, համերգներ, ներկայացումներ, որոնց միջոցով անդրադառնում է հասարակությանը հուզող խնդիրներին:

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, իրազեկման ծրագրեր, որոնք ուղղված են եղել շահառու երեխաների և նրանց ընտանիքների բարօրությանն ու զարգացմանը: ՀՄԽ-ն համագործակցել է և շարունակում է համագործակցել տարբեր անհատների և կազմակերպությունների հետ, այդ թվում` սփյուռքի, միջազգային և տեղական կառույցների հետ:

«ՀԱՅ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽԱՉ» ԲՄՀԿ

Գրել է: Narine 20 сентября 2012 03:45 | Խումբ Гости
Այցելեք սիրով կսպասենք...

www.cau.am

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: