Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում

Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը

Դիտել ավելի մեծ քարտեզ

«ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Ավելացվել է: 4-05-2012, 12:59 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1329 |
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1970թ.:
Սկզբնական շրջանում դպրոցը գտնվել է Կամո 2 հասցեում: Դպրոցի հիմնադիր-տնօրենն է եղել Ռոբերտ Այվազյանը: Այդ տարիներին դպրոցում սովորել են 100-150 աշակերտ, դասավանդել են քաղաքի լավագույն նկարիչները, որոնց սաներն այսօր համալրել են քաղաքի լավագույն նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շարքերը, ովքեր իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացման գործում:
1998թ. դպրոցը տեղափոխվեց քաղաքային մշակույթի պալատ, իսկ 2000թ.՝ թիվ 2 մանկապարտեզի շենք:
2004թ.-ից մինչև օրս դպրոցը գտնվում է Մաշտոց 0 հասցեում:
Այսօր դպրոցում աշակերտների թիվը հասնում է 200-ի:
Դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանի գլխավորությամբ դպրոցում աշխատում են 11 մանկավարժ: Նրանց ջանքերի ու վարպետության շնորհիվ բազմաթիվ շրջանավարտներ ուսումը շարունակում են Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, Գեղարվեստի ակադեմիայում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և այլուր:
Դպրոցում դասավանդվում են գեղանկարչություն, գծանկար, գունանկար,կոմպոզիցիա, քանդակ, արվեստի պատմություն, դեկորատիվ կիրառական արվեստ՝ գոբելեն, մաքրամե, գորգագործություն, բատիկա:
Դպրոցի աշակերտները մասնակցում են ցուցահանդեսների, մրցույթների, փառատոների հանրապետությունում և արտերկրում՝ ՌԴ, Լիբանան, Լեհաստան, Չինաստան, Ղրղզստան, Ճապոնիա, Չեխիա և այլն ու ստանում դիպլոմներ, սերտիֆիկատներ, պատվոգրեր:

Ավելացնել մեկնաբանություն

Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: