Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Ավելացվել է: 9-05-2012, 18:11 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 916 |
Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցը, որը 1967թ.-ից կոչվում է ականավոր երգահան, խմբագիր, ծնունդով էջմիածնեցի Մակար Եկմալյանի անունով, հիմնադրվել է 1945 թվականին:
Առաջին տարում դպրոցն ուներ մեկ տնօրեն, մեկ ուսուցիչ և 15 աշակերտ: Դպրոցը տեղակայված էր նախկին Գևորգյան ճեմարանի ծայրամասի երկու անհրապույր սենյակներում: Դպրոցը զուրկ էր տարրական պայմաններից. չկային երաժշտական գործիքներ, ջեռուցում չլինելու պատճառով ձմռանը դադարում էին պարապմունքները: Նման դժվար պայմաններում շնորհակալ գործ էին կատարում դպրոցի առաջին տնօրենները՝ Վարազդատ Սանոյանը, Թաթուլ Աբրահամյանը, դասատուներ՝ Մարջիկ Գևորգյանը, Անահիտ Միրզոյանը, Հայկուշ Ալիևան, Մարիա Ղազարբեկյանը, Հայկ Գրիգորյանը, Շուրա Խաչատրյանը, Մանուկ Դավթյանը, Արմեն Շուշանյանը, վաստակավոր ուսուցիչներ՝ Հասմիկ Երանոսյանը, Մովսես Շարբաթյանը, Երանուհի Ավագյանը և ուրիշներ:
Դպրոցը կտրուկ վերելք ապրեց 1954թ-ից (տնօրեն՝ Սիլվա Մեքինյան), երբ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մի խումբ շրջանավարտներ համալրեցին կոլեկտիվի շարքերը, դպրոցում բացվեցին նոր բաժիններ, ավելացավ երեխաների թիվը, բարձրացավ ուսման որակը: Հրատապ անհրաժեշտություն դարձավ նոր ու հարմարավետ շենք ունենալու հարցը, որն էլ լուծվեց 1969 թվականին:
60-ական թվականներից դպրոցը ակտիվորեն մասնակցում էր հանրապետությունում անցկացվող տարբեր մրցույթների, փառատոնների, ստուգատեսների՝ մշտապես գրանցելով հաջողություններ: Այսպես, 1964թ. անցկացված երաժշտական դպրոցների առաջին հանրապետական ստուգատեսում դպրոցի դաշնամուրային բաժնի 4-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Եդիգարյանը (դասատու՝ Սեդա Մանգասարյանը) և ջութակի 4-րդ դասարանի աշակերտ Աշոտ Ասատրյանը (դասատու՝ Ռուբեն Երկանյան) արժանացան ստուգատես մրցանակի:
Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյանի նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի անմիջական աջակցությամբ 2009-12թթ. հիմնովին վերանորոգվել և ժամանակակից տեսք է ստացել դպրոցի շենքը, որի վերաբացումը կատարվել է 2012թ. հոկտեմբերի 7-ին, Էջմիածնի տոնի շրջանակներում, ՀՀ նախագահի մասնակցությամբ:
Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում, որը 2010թ.-ից գործում է ՀՈԱԿ կարգավիճակով, այսօր գործում են դաշնամուրի, կլարնետի, ալտի, վոկալի, քանոնի, դուդուկի, ուդի և ջութակի դասարաններ: Դպրոցն ունի 285 սան և 49 մանկավարժ՝ մեծ մասը դպրոցի նախկին շրջանավարտներ: Դպրոցի նախկին շրջանավարտներից է նաև Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը:
Դպրոցի հաջողությունների մեջ իրենց անուրանալի ավանդն ունեն տարբեր ժամանակներում տնօրեններ աշխատած Լևոն Մկրտչյանը(1960-91թթ.), Աշոտ Ասատրյանը (1991-2000թթ.), Սարգիս Բեգլարյանը (2000-2009թթ.):
2009թվականից տնօրեն է աշխատում Բենիկ Շամիրյանը:
«Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը իր գործունեության 70 տարիների ընթացքում լուրջ դերակատարություն է ունեցել Էջմիածնի երաժշտական-մշակութային կյանքում:

«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: