Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ

Ավելացվել է: 11-01-2017, 09:22 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1407 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ
Էջմիածին քաղաքի դրոշը պատկերային, գունային համակցությամբ նշան է:
Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը:
Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը նարնջագույն ներկված զինանշանը:
Առաջին շերտում՝ մոխրագույն երանգի վրա, պատկերված են դեղին գույնով ներկված խաղողի վազեր: Խաղողի վազերը շրջանի վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված, շագանակագույն գծանշումներով ամրոցով:
Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով եզրագծված կապույտ շրջանակով, որի մեջ՝ վերևի մասում, նարնջագույն երանգով գրված է հայերեն մեծատառերով “ԷՋՄԻԱԾԻՆ” բառը:
Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ ոսկեգույն վանդակների միջոցով երեք խաչաձև պատկերներ6 են:
Երրորդ դեղին շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ եզրագծով, իր մեջ ներառում է նարնջագույնով եզրագծված կապույտ խաչ, որին հաջորդում է նարնջագույնով եզրագծված կիսաշրջանակներով արտահայտված երկրորդ շագանակագույն խաչը՝ եզրերում՝ նարնջագույնով գծանշված արծաթագույն երանգով չորս պահապան հրեշտակապետեր:
Չորրորդ շերտը կրկին նարնջագույն եզրագծերով մոխրագույն, շրջանաձև պատկեր է, որին հաջորդում է զինանշանի կենտրոնը՝ կապույտ գույնի մեջ ոսկեգույնով պատկերված հայերեն մեծատառ, նախշազարդ “Է” տառը, որը խորհրդանշում է «Էջմիածին», «Էություն»:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: