Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՏԵՐ ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ավելացվել է: 31-03-2016, 16:25 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 513 |
ՏԵՐ ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունով՝ Սամվել) ծնվել է 1973թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

1980-1990թթ. ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում:

1990թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հոգևոր Ճեմարան:

1996թ. մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի:

1996թ. ավարտել է Ս. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը:

1997թ. պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը և Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով՝ արժանանալով գերազանց գնահատականի:

1996-97թթ. աշխատել է Վեհարանում որպես քարտուղար:

1997թ. դեկտեմբերի 14-ին, ձեռամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանի, ձեռադրվել է կուսակրոն քահանա:

1988թ. նշանակվել է Մայր Աթոռի պարետ:

1999թ. մարտին Կաթողիկոսական ընդհանուր և փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից ծառայության է կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար:

2000թ. հունվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է նորաստոեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն:

2001թ. մինչ օրս իրականացնում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի դիվանապետի պարտականությունը:

2001թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում» թեմայով: Նույն թվականի փետրվարի 22-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի (այժմ՝ արքեպիսկոպոս) ստացել է մասնավոր վարդապետական 4 աստիճաններ:

2004թ. ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է ՀՀ Ազգային ժողովում:

2004թ. օգոստոսին պաշտպանության է ներկայացրել «Եպիսկոպոսական իշխանությունը Հայոց Եկեղեցում» ծայրագույն վարդապետական թեզը:

2004թ. սեպտեմբերի 26-ին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:

2003-07թթ. ուսանել և ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:

2004թ. Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:

2009թ. ստացել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում:

Հեղինակ է մի շարք հոդվածների և 2 գրքի՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում», «Ս.Էջմիածինը և Ս. Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ»:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: