Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎՐՈՒՅՐ ԱՇՈՏԻ ԵՆՈՔՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:18 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1209 |
ՎՐՈՒՅՐ ԱՇՈՏԻ ԵՆՈՔՅԱՆՎրույր Աշոտի Ենոքյանը ծնվել է 1929թ-ի հոկտեմբերի 23-ին Էջմիածնի շրջանի Մրգաստան գյուղում, արհեստավորի ընտանիքում:

1943թ. ավարտել է Մրգաստանի յոթամյա դպրոցը և նույն տարին ընդունվել է Էջմիածնի Ռուսթավելու անվան մանկավարժական տեխնիկում:

1946թ. ավարտել է այն և ընդունվել հեռակա մանկավարժական ինստիտուտ:

Աշխատել է Մրգաստանի և Արևաշատի դպրոցներում որպես հայ գրականության, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ:

1950-55թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ բանասերի մասնագիտությամբ:

1955-56թթ. աշխատել է Էջմիածնի պարտ-շրջկոմում, որպես հրահանգիչ:

1956-57թթ. Էջմիածնի շրջանային ժողկրթբաժնում, որպես հայոց լեզվի և գրականության տեսուչ:

1957-69թթ. Էջմիածնի երեկոյան բաներիտ միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ:

1967-80թթ. ընտրվել է քաղաքային սովետի դեպուտատ և Էջմիածնի շրջկոմի պլենումի անդամ:

1969-73թթ. եղել է Էջմիածին քաղաքի թիվ 9-ը դպրոցի տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ:

1984թ. նշանակվել է հանրապետության «Գիտելիք» ընկերության Էջմիածնի բաժանմունքի «Գիտելիքի տան» տնօրեն:

1973թ. ՀՍՍՀ լուսավորության նախարարության հրամանով ստացել է ՈՒսուցիչ-մեթոդիստ կոչում:

1989թ-ից ակտիվորեն մասնակցել է համազգային շարժմանը:

1990թ-ից նշանակվել է Էջմիածնի 5-րդ գումարտակի սոցիալական ծառայության պետ, զորացրվել է 1997թ.:

1997-2005թթ. նշանակվել է ԵԿՄ էջմիածնի բաժանմունքի ռազմա-հայրենասիրական բաժնի պետ:

Երկար տարիների աշխատանքի ընթացքում պարգևատրվել է՝

1960թ.-ժողկրթբաժնի պատվոգրով;
1962թ.- Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի պատվոգրով;
1963թ.- ՀՍՍՀ լուսավորության նախարարության պատվոգրով;
1963թ- ՀԼԿԵՄ կենրոնական կոմիտեի պատվոգրով;
1963թ.- ՀԱՄԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի պատվոգրով;
1964թ.- ՀՍՍՀ լուսավորության նախարարության պատվոգրով;
1973թ.- Էջմիածնի քաղսովետի պատվոգրով;
1988թ.-ՍՍՀՄ Գերագույն սովետի որոշմամբ «Աշխատանքի վետերան» մեդալով;
1994թ.- ԵԿՄ հանրապետական կոմիտեի պատվոգրով;
2002թ.- ԵԿՄ պատվոգրով;
2004թ.- ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով;
2009թ.- Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ ԵԿՄ միության պատվոգրով:

2008թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Վախճանվել է 02.09.2011թ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: