Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿԻ ՉԻՐՔԻՆՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:15 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1134 |
ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿԻ ՉԻՐՔԻՆՅԱՆՄկրտիչ Չիրքինյանը ծնվել է 1938թ. նոյեմբերի 21-ին Երևանում:

Ավարտել է Երևանի թիվ 37 միջնակարգ դպրոցը 1956 թ.:

1963 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Մարզվել է հունա-հռոմեական ըմբշամարտով: Դարձել է հանրապետության բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ 3-րդ մրացանակակիր:

1959 թ. Մոսկվա քաղաքում դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող:

1959թ. ճանաչվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ:

1963թ. Էջմիածին քաղաքում հիմնել է հունա-հռոմեական ըմշամարտի դպրոց և դարձել այս սպորտաձևի հիմնադիրը քաղաքում:

ՀՀ վաստակավոր մարզիչ է:

1997թ. հոկտեմբերի 23-ին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

2002թ. ստացել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում:

2002թ. դեկտեմբերի 27-ին արժանացել է նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար հանրապետության նախագահի շնորհակալագրի:

2008թ. պարգևատրվել է ՀԱՕԿ ՙՀրանդ Շահինյան՚ մեդալով` հանրապետությունում 10.09.2010թ. ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի զարգացման օլիմպիական գաղափարների տարածման գործում մեծ ավանդի ու վաստակի համար:

Պարգևատրվել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի Պալե կլուբի նախագահի կողմից մեդալով, հուշանվերով և պատվոգրով:

2011թ. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Մանվելի Գրիգորյանի կողմից պարգևատրվել է ՙՀանրապետության լավագույն մարզիչ՚ ոսկե մեդալով:

1969-1985թթ. եղել է Հանրապետության հավաքականի մարզիչ:

Իր աշխատանքային տարիներին պատրաստել է՝

1.Ռուբեն Կարապետյան` 1969թ. աշխարհի չեմպիոն;
2.Սարգիս Յոլչյան` 1973թ. պատանիների աշխարհի չեմպիոն;
3.Սամվել Կարապետյան` 1977թ. համամիութենական երիտասարդական խաղերի ՍՍՀՄ չեմպիոն, ՍՍՀՄ 50-րդ առաջնության 2-րդ մրցանակակիր, վետերանների աշխարհի 3-րդ մրցանակակիր;
4.Արմեն Անտոնյան` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն;
5.Վարդան Քաղքիչյան` ՍՍՀՄ 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող;
6.Սահակ Հովհանիսյան` Մոսկվայի պատանիների օլիմպիական խաղերի չեմպիոն;
7.Բաբկեն Կարապետյան` Եվրոպայի 3-րդ մրցանակակիր;
8.Ռուբեն Ղարիբյան` 2008թ. Եվրոպայի չեմպիոն;
9.Հայկազ Գալստյան` 2008թ. Եվրոպայի չեմպիոն;
10.Ալբերտ Վարդանյան` 2011թ Եվրոպայի և աշխարհի 2-րդ մրցանակակիր:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: