Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԼԵՎՈՆ ՀՐԱՉԻ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:25 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1603 |
ԼԵՎՈՆ ՀՐԱՉԻ ԹՈՔՄԱՋՅԱՆԼևոն Հրաչի Թոքմաջյանը ծնվել է 1937թ. հունիսի 16-ին Երևանում, արհեստավորի ընտանիքում:

Մասնագիտական կրթություն ստացել է նախ Երևանի գեղարվեստի ուսումարանում 1953-1957թթ., ապա ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործական բաժինը 1957-1963թթ.: Այդ նույն տարում ընդունվել է Երևանի Կոնսերվատորիայի վոկալի բաժին, ավարտել 1966թ.:

1966-1975թթ. երգել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում:

Որպես քանդակագործ,Թոքմաջյանի առաջին լուրջ հաջողությունը կապված է Հարավսլավիայի Պրիլեպ քաղաքում անցկացվող քանդակագործների միջազգային մրցույթին մասնակցության հետ՝ 1976թ. : Այս մրցույթում նրա <<Թռչող կռունկներ՚>> մարմարե քանդակը արժանացավ առաջին <<Ոսկե>> մրցանակի:

1977թ. Լեհաստանում՝ Օրսնսկ քաղաքում, <<Հայ կինը>> մարմարի քանդակի համար արժանացել է <<Գրան Պրի>> մրցանակի:

1981թ., Իտալիա, Ռավենա - Դանթեին նվիրված միաջզգային բիենալե ( ոսկե մեդալ):

1986թ. ,Երևան - Մարտիրոս Սարյանի հուշարձանի բացումը:

1988թ., Թբիլիսի - անդրկովկասյան քանդակի բիենալե <<Գործող կինը>> (մարմար) - <<Գրան Պրի>> մրցանակ:

1991թ., Կիպրոս` Նիկոզիա-հայ նշանավոր 12 մտավորականների դիմաքանդակների (մարմար) տեղադրում:

1993թ., Հունաստան` Ամարուսի - հույն անվանի Օլիմպիականի չեմպիոն Սպիրոս Լուիսի մարմարե քանդակի տեղադրում:

1991թ., Երևան - ծաղկավաճառ Կարա-Բալայի բրոնզե արձանի տեղադրում:

1996թ., Երևան - կրկեսի մեծ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանի տեղադրում:

1998թ., Ղրիմ, Սիմֆերոպոլ - <<Այվազովսկի եղբայրներ>> մարմարե հուշարձան:

2000թ., Հունաստան, Օլիմպիա քաղաք - առաջին օլիմպիական չեմպիոն և հետագայում հայոց թագավոր <<Վարազդատ Բ>> մարմարե քանդակի տեղադրումը Օլիմպիաում:

2001թ., Կանադա, Օտտավա - <<Հավերժական Հայաստան>> տուֆակերտ կոպոզիցիոն քանդակի հանդիսավոր բացում:

2002թ., Ղարաբաղ, Շուշի - սպարապետ <<Վազգեն Սարգսյան>> մարմարե հուշարձանի բացում:

2004թ., Երևան - Էրեբունի թանգարանի առջև Արգիշտի արքայի ձիարձանը:

1971թ., Էջմիածին - չորացած հաստաբուն ծառերի վրա դեկորատիվ քանդակների կատարում:

1977թ. , Էջմիածին - <<Մեսրոպ Մաշտոց և Կորյուն>> խմբաքանդակ(բազալտ):

1980թ., Էջմիածին - <<Մանդոլինահար աղջիկը >>(բազալտ):

1981թ.,Էջմիածին - Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի պատին գրողի բրոնզաձույլ ռելիեֆը:

1982թ., Էջմիածին - <<Զարթոնք>> բրոնզաձույլ արձանը:

2011թ., Էջմիածին - <<Տագնապ>> խմբաքանդակի տեղադրում ( նվիրված 1915թ. Եղեռնի զոհ դարձած հայ նշանավոր մտավորականներին):

2006թ., Էջմիածին - երգահան <<Մակար Եկմալյան>> մարմարե դիմաքանդակի տեղադրում:

2000թ., Երևան, Նոր Նորքի բարձունքում կանգնեցվեց Տիգրան Մեծի արձանը` բարձրությունը 6մ (մարմար, ճարտարապետ Ռազմիկ Օհանյան):

2005թ., Երևան - <<Սողոմոն Թեյլերյան>> մարմարե քանդակ:

2006թ., Հնդկաստան,Կալկաթա - հայ առաջին տպագրիչ Հարություն Շմավոնյանի հուշարձանի տեղադրումը (մարմար):

2007թ., Երևան - Աջափնյակ - Գևորգ Չավուշի հրապարակում կանգնեցվեց 5մ բարձրության բազալտե հուշարձան ( ճարտարապետ` Ժիրայր Պետրոսյան):

2011թ., Երևան - Ջրվեժ - դպրոցի բակում կանգնեցվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մարմարե արձանը:

2002թ., Երևան - ԵԿՄ վարչության շենքի մուտքի մոտ տեղադրվեց <<սպարապետ Վազգեն Սարգսյան>> մարմարե դիմաքանդակ:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ

1998թ. ՅՈՒՆԷՍԿՕ-ին առընթեր Եվրասիայի միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոսի կոչում);

2000թ. Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորի կոչում;

2008թ. ՀՀ Ժողովրդական նկարիչ-քանդակագործ;

2009թ. <<Ֆրիդրիխ Նանսեն>> ոսկե մեդալ;

2010թ. <<Վահան Թեքեյան>> ամենամյա մրցանակ <<Վահան Թեքեյան>> քանդակի համար;

2010թ. Արգենտինայի Չակո նահանգում քանդակագործների բիենալեի ժամանակ արժանցել է Չակո նահանգի պատվավոր քաղաքացու կոչման;

2011թ. ՅՈՒՆԷՍԿՕ-ի հարցապնդմամբ պաշտոնապես հայտարարվեց. <<Լևոն Թոքմաջյանը դասվում է աշխարհի 10-ը լավագույն քանդակագործների շարքում քանդակագործության մեջ համաշխարհային ճանաչման և ավանդի ներդրման համար>>:

2011թ. արժանացել է « Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Միջազգային քանդակագործների մրցույթների բազմաթիվ դափնեկիր:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: