Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:57 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 909 |
ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՄանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1974թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է 1988 թվականից: 1989 թվականի սկզբին էջմիածնեցի ինը կամավորներով մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակ եւ այդ օրվանից սկսվում է նրա հերոսական գործունեությունը: 1990 թվականի սկզբին ընտրվում է Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն է ծավալում: 1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվում է Էջմիածնի շրջանի «Երկրապահ» ջոկատի հրամանատար: 1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում ձերբակալվում է խորհրդային բանակի կողմից: 1990 թվականի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցից փախչում է եւ նորից հայտնվում Էդիլլու Ձորակում: 1991թ. Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ Երկրապահ կամավորական ջոկատը Հադրութի հատվածում պարտիզանական պայքար է մղում ադրբեջանական օմոնի դեմ, ապահովելով բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը: 1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը: Սա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր: 1992թ. մայիսին Շուշիի հաղթանակը նաեւ ապահովված էր Հադրութի կողմից: Ադրբեջանական բանակը պատեպատ էր ընկնում, բայց Հադրութի պաշտպանական ճակատը ճեղքել չկարողացավ: Այստեղ ադրբեջանական զորամիավորումների դեմ կանգնած էին Էջմիածնի Երկրապահ ջոկատն ու տեղացի կամավորականները` Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: 1992թ. դեկտեմբերի 22-ին Մ. Գրիգորյանը ստանում է կապիտանի կոչում, նշանակվում է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար եւ ստանձնում է ԼՂՀ Հադրութի ենթատարածքի պաշտպանությունը:
1992-96թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել է նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով: 1993թ. փետրվարի 5-ին ստացել է մայորի կոչում: 1993թ. ապրիլի 24-ին պարգեւատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով: 1993թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի թիվ 232 հրամանագրով ստացել է փոխգնդապետի կոչում եւ նշանակվել 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար: 1993թ. հունիսի 15-ից 83-րդ ԱՄՀ բրիգադը, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, սկսում է ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հակահարձակումը: 1993 թվականի օգոստոսի 21-ին 5-րդ բրիգադի գումարտակները` Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ, մտնում են Ֆիզուլի քաղաք: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտոհրաձգային կամավորական բրիգադն ազատագրում է Արցախի հարավային հատվածը` սահմանագիծը հասցնելով Արաքսի ափերին: 1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, 5-րդ բրիգադն առաջադրանք ստացավ մեկնելու ԼՂՀ Մարտակերտի սահմանագիծ, որտեղ, օգտվելով կարճատեւ զինադադարից, հակառակորդը բավականին ուժեր էր կուտակել եւ փորձում էր լայնածավալ հարձակում սկսել: Դեկտեմբերի վերջին բրիգադն արդեն տեղավորված էր Մարտակերտի սահմանագծի հատվածում եւ սկսեց կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: 1994 թվականի հունվարի առաջին օրերից սկսած 5-րդ բրիգադի գումարտակները Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ սկսեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի ազատագրումը: 1994թ. հունվարի սկզբից ռազմաճակատի հյուսիսում` Մարտակերտի հատվածում, ղարաբաղյան ուժերի հետ բրիգադը սկսեց Մարտակերտի տարածքի ազատագրումը 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին ոչնչացնելով հակառակորդի հյուսիսային հատվածի կրակակետերը, բրիգադի գումարտակները մոտեցան Թալիշ գյուղին: Ապրիլի 10-ին բրիգադի գումարտակներն ազատագրեցին Մատաղիսը, 14-ին` Թալիշը եւ մինչեւ ապրիլի վերջը բրիգադի գումարտակներն արդեն մոտեցան Վերին Չայլու եւ Լեոնարխ գյուղերին:
1994թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացավ «Մարտական խաչ» շքանշանը: 1994թ. մայիսի 27-ին ստացել է գնդապետի կոչում: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացել է գնդապետի կոչում: 1994թ. հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: 1995-ին Մ. Գրիգորյանի ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ:
Կրթությունը բարձրագույն է՝ իրավաբանի որակավորմամբ։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1996թ. Մ. Գրիգորյանն ավարտել է ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: 1996թ. սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում` նշանակվելով թիվ N զ|մ հրամանատար: 1999 թվականի դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում Մ. Գրիգորյանն ընտրվում է ԵԿՄ վարչության նախագահ: 2000 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ 174 հրամանագրով պարեւատրվել է «Արցախի հերոս» կոչումով եւ «Ոսկե արծիվ» շքանշանով: 2000թ. մարտի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` մարտական պատրաստության գծով` պաշտոնավարելով մինչեւ 2008 թ. ապրիլի մեկը: 2000թ. մայիսի 27-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:
2002թ. 5-րդ, 2004թ.`6-րդ, 2006թ. 7-րդ, 2010թ. 8-րդ, 2012թ. 9-րդ եւ 2014թ. 10-րդ համագումարներում վերընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ: 2002թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2007թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» և «Անբասիր ծառայություն» երկրորդ աստիճանի մեդալներով:
2005-ի հունվարի 27-ին պարգեւատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով։
2011 թ. պարգեւատրվել է ԼՂՀ «Պատգամ մայրական» հուշամեդալով եւ ՌԴ Կազակական կազմակերպության «Լորիս Մելիքով» առաջին կարգի շքանշանով: 2012թ. պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, ՊՆ «Մարտական ընկերոջս» հուշամեդալով, Հասարակական պարգեւների միջազգային կոմիտեի «Արիություն եւ հերոսություն» շքանշանով եւ «Մանկավարժական համալսարան 90-ամյակ» մեդալով:
2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեղինակել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն արժանացել է ԱԺ բոլոր խմբակցությունների անվերապահ հավանությանն` ընդունվելով միաձայն` 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով:
2014թ. հունիսի 14-ին պարգեւատրվել է Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով, հունիսի 20-ին` «Հունան Ավետիսյան-100» հուշամեդալով, օգոստոսի 19-ին` Արտակարգ իրավիճակների նախարարության «Փառքի խաչ Նոյ» մեդալով: 2014-ի սեպտեմբերին արժանացել է Համազգային վստահության պատվոգրի:
2014-ի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Նույն թվականի սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
2015-ի հունվարի 27-ին արժանացել է ԱԺ պատվավոր մեդալի, նույն օրը՝ ՀՀ Ոստիկանության պետի զորակցության մեդալի։ 2015-ի ապրիլի 22-ին պարգեւատրվել է «Ջհանգիր աղա» հուշամեդալով, մայիսի 8-ին՝ ԵԿՄ «Երկրապահ 25-ամյակ» մեդալով եւ Պարգեւատրությունների միջազգային կոմիտեի «Արիության եւ սխրանքի համար» մեդալով: Հուլիսի 14-ին պարգեւատրությունների միջազգային կոմիտեից ստացել է «Խիղճ եւ պատիվ» շքանշան, իսկ «Մեկուկես միլիոն + մեկ» հայրենիք-սփյուռք մշակութային կամրջից՝ ոսկե հուշամեդալ։
Հադրութ, Մարտակերտ, Կապան, Վայք, Էջմիածին, Արմավիր քաղաքների եւ Խաչիկ գյուղի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է «Պատվավոր սյունեցի» եւ «Պատվավոր տավուշցի» տիտղոսների:
2006թ. արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: