Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՌՈՒԲԵՆ ՊԱՐՈՒՅՐԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Ավելացվել է: 22-08-2017, 17:53 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 179 |
Ռուբեն Նալբանդյանը ծնվել է Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:
1976-77թթ.ավարտել տեղի միջնակարգ դպրոցը:
1977-79թթ. ծառայել է սովետական բանակում:
1980թ. ընդունվել Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն հաստատության գեղարվեստական ապակու բաժինը:
1983թ.-ին վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Երևանի գեղարվեստի ֆոնդի քանդակի կոմբինատում, մինչև 1992թ:
1993թ.-ին Սերբիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի:
1994-99թթ. սովորել է Երևանի Նաղաշ Հովնաթանի արվեստի համալսարանի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում:
Բելգրադի պատվավոր քաղաքացի է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների: Հեղինակ է բազմաթիվ հուշարձանների և արդեն 1000-ից ավելի խաչքարերի:
2010թ.-ից ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ է:
2011թ-ին մասնակցել է հանրապետական ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և ստացել առաջին մրցանակ: Այնուհետև պարգևատրվել է ՀՀ վարչապետի դիպլոմով:
Արտերկրում կատարած իր բազմաթիվ աշխատանքների համար արժանացել է դիպլոմների, պատվոգրերի:
2014թ.-ին ՌԴ զինված ուժերի նախարարության կողմից պարգևատրվել է Կալաշնիկովի հուշամեդալով:
2015թ.-ին ստացել է ժողովրդական վարպետի կոչում:
2015թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ՆԱՐԵԿԱՑԻ մեդալով, այնուհետև ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ հուշամեդալով:
ՀՀ ոստիկանության կողմից Մեծ Եղեռնին նվիրված հուշարձանի համար պարգևատրվել է ոստիկանության հուշամեդալով:
2015թ.-ին հիմնել է «ՌՈւԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴՊՐՈՑ»:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
2017թ. հոկտեմբերի 8-ին արժանացել է <<Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի>> կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: